Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նույն ա­ռա­քե­լու­թ­յունն են կա­տա­րում

Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ նույն ա­ռա­քե­լու­թ­յունն են կա­տա­րում
30.10.2020 | 00:19

Ճար­տա­րի տե­ղա­մա­սա­յին հի­վան­դա­նո­ցի նախ­կին գլ­խա­վոր բժիշկ, այժմ նույն հի­վան­դա­նո­ցի վի­րա­բույժ Բո­րիկ Ա­ղա­բե­կյանն իր անգ­նա­հա­տե­լի ներդ­րումն է ու­նե­ցել Ար­ցա­խյան գո­յա­մար­տի 90-ա­կան­նե­րի պա­տե­րազ­մում և հա­րա­բե­րա­կա­նո­րեն խա­ղաղ պայ­ման­նե­րում։ Պա­տե­րազ­մա­կան այս ի­րա­վի­ճա­կում բժիշկ Ա­ղա­բե­կյանն իր երդ­մա­նը հա­վա­տա­րիմ շա­րու­նա­կում է բժշ­կի պա­տաս­խա­նա­տու աշ­խա­տան­քը` եր­կու զա­վակ­նե­րի հետ հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րի կյան­քե­րը փր­կե­լով: Հի­պոկ­րա­տի երդ­վյալ­ներն ան­գամ չեն մտա­ծում հայ­րե­նի­քը լքե­լու մա­սին, ո­րով­հետև ան­չափ հայ­րե­նա­սեր ու մար­դա­սեր են։


Փառք ու պա­տիվ բո­լոր այն մարդ­կանց, ով­քեր այս օր­հա­սա­կան պա­հին հայ­րե­նիքն են պաշտ­պա­նում, զին­վո­րի կող­քին են, զին­վո­րին են բու­ժում։


Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 3846

Մեկնաբանություններ